Հայաստանի էլեկտրական ցանցեր

Վթարային անջատում

Նորություններ

11.02.2025

Հարգելի բաժանորդներ,

Այսօր՝ ժամը 13:53-ին Երեւանի Գարեգին Հովսեփյան 91 հասցեի մոտակայքում մասնավոր անձի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մալուխը, որի հետեւանքով հոսանքազրկվել են Նորք Մարաշ 5, 7, 9, 11, 13 փողոցները՝ մասնակի, ինչպես նաեւ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը։

Վթարի պահից մինչ այժմ «ՀԷՑ»-ի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները բաժանորդների էլեկտրամատակարարումը առավելագույնս սեղմ ժամկետում վերականգնելու համար։