Հայաստանի էլեկտրական ցանցեր

Վթարային անջատում Արարատի մարզում

Նորություններ

21.02.2025

Երեկ՝ փետրվարի 20-ին, ժամը 15:00-ից վատ եղանակային պայմանների պատճառով էլեկտրաէներգիայի վթարային անջատում է տեղի ունեցել Արարատի մարզի մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ Արտաշատ /մասնակի/, Նորաշեն, Ներքին Դվին համայնքներում, Այգեստան, Մրգանուշ գյուղերում և հարակից տարածքներում: Նշված համայնքների էլեկտրամատակարումը փետրվարի 21-ի առավոտյան վերականգնվել է:

Արարատի մարզի որոշ գյուղեր (Շահումյան, Կանաչուտ, Բաղրամյան, Ազատավան, Բուրաստան, Մասիս և մի շարք այլ բնակավայրեր), ինչպես նաև Արտաշատի մի հատվածը դեռ մնում են հոսանքազրկված: <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերության կողմից գործի են դրվել ոչ միայն ընկերության մասնաճյուղի, այլ նաև Երևանի վթարավերականգնողական բրիգադները: Արվում է հնարավորինս առավելագույն կարճ ժամկետում վթարի հետևանքները վերացնելու և բաժանորդների էլեկտրամատակարարումը առաջիկա ժամերի ընթացքում վերականգնելու համար: