Հայաստանի էլեկտրական ցանցեր

ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ընկերությանը պատկանող հենասյուների օգտագործմամբ մատուցվող ծառայությունների մասին.

Նորություններ

15.01.2026

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ դադարել է «ՀԷՑ» ՓԲ և «Տեքս» ՓԲ Ընկերությունների միջև 01.03.2021 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը, որի շրջանակներում Վարձատուն պարտավորված է եղել վճարի դիմաց Վարձակալի օգտագործմանը և տիրապետմանը հանձնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գտնվող իրեն սեփականության իրավունքով պատկանող էլեկտրասյուները։


Արդյունքում, համաձայն պայմանագրով սահմանված կարգավորումների՝ ս.թ. հունվարի 1-ից պայմանագրի դադարեցումից հետո կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով «Տեքս» ՓԲԸ-ի՝ որպես կատարողի իրավունքներն ու պարտականություններն ինքնին պայմանագրի դադարման ուժով փոխանցվում են Ընկերությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին,

որ Ընկերության էլեկտրասյուներով օպտիկամանրաթելային մալուխների անցկացման և սարքավորումների տեղադրման ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի գործողության շարունակման նպատակով անհրաժեշտ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության հետ կնքել պայմանագրեր:

Ուստի, բոլոր այն անձանց կամ կազմակերպություններին, ովքեր իրենց գործունեության ընթացքում ունեին «Տեքս» ՓԲԸ-ի հետ կնքված օպտիկամանրաթելային մալուխների անցկացման և սարքավորումների տեղադրման ծառայությունների պայմանագրեր՝ առաջարկում ենք մինչև ս.թ. հունվարի 31-ը կապ հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցչի հետ, նոր պայմանագիր կնքելու նպատակով:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Ընկերության ներկայացուցիչ՝ Աննա Սահակյանին:

Հեռ․՝ 093-99-91-63

Էլ․ փոստ՝ sahakyan_AK@ena.am

Պատվիրատու՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ