Հայաստանի էլեկտրական ցանցեր

Մրցույթի հրավեր եռաֆազ և միաֆազ էլեկտրոնային բազմասակագնային դարձափոխիչային հաշվիչների ձեռքբերման համար

Նորություններ

11.08.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից եռաֆազ և միաֆազ էլեկտրոնային բազմասակագնային դարձափոխիչային հաշվիչների ձեռքբերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունն ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց եռաֆազ և միաֆազ էլեկտրոնային բազմասակագնային դարձափոխիչային հաշվիչների ձեռքբերման համար:

Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ:

Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունն առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացն ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին:

Հասցեն՝ Ա. Արմենակյան 127

Էլ. փոստ: Asilyan_MS@ena.am

Հեռ.՝ 011-59-13-73

Ընկերության ներկայացուցիչ՝

Մերի Ասիլյան