Հայաստանի էլեկտրական ցանցեր

Էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների մասին

Նորություններ

08.05.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է.

Ապրիլ ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը մայիսի 10-ից տեղադրված կլինի ՀՀ բանկային, փոստային բաժանմունքներում և վճարման այլ կետերում:

Մայիսի 10-ից սկսած, յոթ օրվա ընթացքում, ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց կարող եք կատարել Ձեր վճարումները: