«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է.
Սպառած էլեկտրաէներգիայի վճարման կարգի համաձայն` օգոստոս ամսվա ընթացքում Ձեր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 18-ին:
Մինչև սեպտեմբերի 18-ը ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում ևս 3 օրվա ընթացքում վճարում չկատարելուց հետո սեպտեմբերի 22-ից այդ բաժանորդների էլեկտրամատակարարումը կդադարեցվի: