«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն աշխատանքի է հրավիրում Օդային գծերի վերանորոգող 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի էլ. մոնտյորների:
Աշխատանքի ամփոփ նկարագիրը
10/6/0.4 կՎ լարման ՕԳ գծերի պլանային և վթարային վերանորոգման աշխատանքներ, հենասյուների տեղադրման աշխատանքներ, մեկուսիչների փոխարինման աշխատանքներ, վերնաշխատ: Վարպետի, ավագ վարպետի հանձնարարությունների կատարում իր իրավասության սահմաններում, գործող կանոնների և հրահանգների համաձայն:
Հիմնական պարտականությունները
Օդային գծերի շահագործման էլ. մոնտյորը պարտավոր է առաջնորդվել՝
· Էլ.ցանցերի շահագործման կանոններով,
· Անվտանգության տեխնիկայի կանոններով,
· Գործող պաշտոնեական հրահանգներով, վերադասի կողմից իջեցված աշխատանքային ցուցումներով,
· Իրեն կցված օդային ցանցերի տեխնիկական սպասարկման և նորոգման համար կազմված պլաններով,
· Հրդեհային անվտանգության կանոններով,
Ինչպես նաև՝
· Ապահովել օդային գծերի բնականոն և անվտանգ աշխատանքը,
· Մաքրել գծերը և անցուղիները ծառերից և այլ լրացուցիչ ներազդեցությունից,
· Բնական աղետների կամ վթարների դեպքում կատարել ցանցի արտահերթ զննում և արտաժամյա աշխատանքներ (ինչի դիմաց կվարձատրվի՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի),
· Կատարել օդային գծերի ընթացիկ և հիմնական վերանորոգման աշխատանքներ:
Անհրաժեշտ որակավորում
Կրթությունը՝ միջնակարգ,
Փորձը՝ նվազագույնը՝ 1 տարի (կարգը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է):
Պահանջվող հմտություններ
· Օդային էլեկտրական գծերի շահագործման և վերանորոգման հմտություններ,
· Հրդեհային անվտանգության կանոնների իմացություն,
· Վթարային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
· Թիմում աշխատելու և ղեկավարի հանձնարարությունները պատշաճ կատարելու կարողություն և պատրաստակամություն,
· Պատասխանատվություն և բարձր կարգապահություն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական hrm@ena.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել՝ 098 987 022 հեռախոսահամարով: