"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության գերակա նպատակներից է բիզնեսի թափանցիկության ապահովումը, բաժնետերերի շահերի և կոռուպցիոն վտանգներից գործընկերների ու աշխատակիցների պաշտպանումը:
"Թեժ գիծը" կոռուպցիայի և այլ հակաիրավական գործողությունների դեմ պայքարի արդյունավետ գործիք է:
"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունում գործում է (+374 10) 59-13-12 "վստահության հեռախոսահամարը", որի միջոցով յուրաքանչյուրը կարող է տեղեկատվություն հայտնել բաժանորդների և Ընկերության աշխատակիցների ոչ պատշաճ գործողությունների մասին:
Աշխատանքային ժամեր` երկուշաբթիից ուրբաթ 9:00-17:30:
Տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորվում է: