Սպառողի գրանցման ուղեցույց
-------
«ՀԷՑ» ՓԲԸ բաժանորդական բազայում Սպառողի տվյալները և փաստաթղթերը տեսնելու համար անհրաժեշտ է «Բաժանորդներ» անվամբ պատուհանում բացել «Գրանցում» էջը և բոլոր պատուհաններում լրացնել պահանջված տվյալները: Նշված պատուհաններից Սպառողի հետ նույնականացման համար պարտադիր պահանջ են հանդիսանում.
- «Անձնագրի կամ նույնականացման քարտի համար» պատուհանում գրանցել այն փաստաթղթի տվյալները, որը ներկայացվել է Պայմանագրի կնքման ժամանակ:
- «Պայմանագրի կնքման ամսաթիվ» պատուհանում լրացնել Պայմանագրում գրանցված կնքման ամսաթիվը:
-------
Այլ Մատակարարի ընտրություն
-------
Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) սահմանված հետևյալ կետերի պահանջների. 56-րդ կետ . Սպառողն իրավունք ունի Երաշխավորված մատակարարի փոխարեն ընտրել այլ Մատակարար կամ փոխել ընտրված Մատակարարին՝ նախաձեռնելով Մատակարարման պայմանագրի կնքման գործընթաց՝ պայմանով, որ՝
Ուղորդել դեպի
- 56-րդ կետի 1-ից 4-րդ ենթակետեր,
- 57-րդ կետ ու 1-ից 4-րդ ենթակետեր,
- 55-րդ, 59-րդ, 59-րդ և 60-րդ կետ,
- 61-րդ կետ ու 1-ից -3-րդ ենթակետեր,
- 62-րդ և 63-րդ կետեր,
- 64-րդ կետի 1-ից - 2-րդ ենթակետեր,
- 65-րդ, 66-րդ և 67-րդ կետեր
-------
Ինքնավար Էներգաարտադրության Կազմակերպումը և հատուցումների տրամադրումը
------
88.1. ԻԷԱ-ի կարգավիճակ ստանալու նպատակով Սպառողը, ԷԲՑ կանոնների համաձայն դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի տեղակայված լինելու դեպքում (Ենթասպառողի դեպքում՝ նաև Սպառողի մոտ), Փոխհոսքերի պայմանագիր կնքելու համար Երաշխավորված մատակարարին ներկայացնում է դիմում, որը ներառում է՝ 1) Սպառողի Հաշվառման քարտի (քարտերի) համարը (համարները), 2) էներգաարտադրող տեղակայանքի դրվածքային հզորությունը, 3) կայանի միացման միագիծ սխեման, 4) արևային էներգիայի օգտագործմամբ ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում՝ նաև տեղադրվող փոխակերպիչների տեխնիկական բնութագրերը, 5) Ենթասպառողի դեպքում՝ նաև Սպառողի գրավոր համաձայնությունը:
88.2. ԷՄԱ կանոնների 88.1-ին կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի կամ Սպառողի՝ ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին համապատասխանության դեպքում, Երաշխավորված մատակարարը դիմող անձին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագիր կնքելու առաջարկ՝ իր կողմից ստորագրված պայմանագրի 2 օրինակի հետ միասին, իսկ անհամապատասխանության դեպքում գրավոր մերժում դիմումը՝ համապատասխան հիմնավորումներով։
88.3. Դիմող անձը ԷՄԱ կանոնների 88.2-րդ կետի համաձայն Փոխհոսքերի պայմանագիրը կնքելու առաջարկն ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը ներկայացնում է Երաշխավորված մատակարարին։ Սույն կետում նշված առաջարկը ստանալու պահից 10 օրվա ընթացքում Սպառողի կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.1-ին կետով նախատեսված դիմումից Սպառողի հրաժարում։
88.4. ԻԷԱ-ի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել Երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը, իսկ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը գործող իրավակարգավորումների շրջանակում ԻԷԱ-ի կարգավիճակ ստացած լինելու դեպքում՝ ոչ ավելի, քան 500 կՎտ-ը:
88.5. ԻԷԱ-ի կողմից Փոխհոսքերի պայմանագրում էլեկտրական էներգիայի արտադրության կամ սպառման նոր կետ ավելացնելու կամ պայմանագրից արտադրության կամ սպառման կետ հանելու մտադրության դեպքում վերջինս Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում՝ նշելով արտադրության և սպառման համապատասխան կետերի Հաշվառման քարտերի համարները։
88.6. ԷՄԱ կանոնների 88.5-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի կամ Սպառողի՝ ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին անհամապատասխանության դեպքում Երաշխավորված մատակարարը գրավոր մերժում է դիմումը՝ համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում դիմող անձին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի՝ իր կողմից ստորագրված 2 օրինակ։ Սույն կետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում Սպառողի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.5-րդ կետով նախատեսված դիմումից Սպառողի հրաժարում։
88.7. ԻԷԱ-ի կողմից՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում վերջինս իրավունք ունի կնքել մեկ Փոխհոսքերի պայմանագիր:
88.8. Ինքնավար խումբ ստեղծելու կամ խմբում մասնակից (մասնակիցներ) ներառելու մտադրության դեպքում ԻԷԱ-ն Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում, որը ներառում է` 1) Ինքնավար խմբի մասնակցի (մասնակիցների) գրավոր համաձայնությունը և Հաշվառման քարտի (քարտերի) համարը (համարները), 2) Ինքնավար խմբի ստեղծման դեպքում` նաև ԷՄԱ կանոնների 88.30-րդ կետով նախատեսված՝ Ինքնավար խմբում արտադրված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների բաշխման նախընտրելի մեթոդը, 3) Ինքնավար խմբում ներառվող ԻԷԱ-ի գրավոր համաձայնությունը՝ ԷՄԱ կանոնների 88.35-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում:
88.9. Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի կողմից՝ խմբից մասնակից հանելու կամ խմբի գործունեությունը դադարեցնելու մտադրության դեպքում վերջինս Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու կամ այն լուծելու համար Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում, որը, խմբից մասնակից հանելու դեպքում ներառում է նաև խմբի համապատասխան մասնակցի Հաշվառման քարտի համարը։
88.10. Ինքնավար խմբի մասնակցի նախաձեռնությամբ՝ Ինքնավար խմբից դուրս գալու մտադրության դեպքում վերջինս Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում՝ նշելով իր Հաշվառման քարտի համարը:
88.11. ԷՄԱ կանոնների 88.8-88.10-րդ կետերով նախատեսված դիմումներն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Երաշխավորված մատակարարը դիմումի կամ Սպառողի՝ ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին անհամապատասխանության դեպքում գրավոր մերժում է դիմումը՝ համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում՝ 1) դիմող անձին, իսկ ԷՄԱ կանոնների 88.10-րդ կետով նախատեսված դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի՝ իր կողմից ստորագրված 2 օրինակ, 2) Ինքնավար խմբում ԻԷԱ հանդիսացող մասնակից ներառվելու դեպքում ծանուցում է տվյալ ԻԷԱ-ին՝ վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը կասեցնելու մասին, 3) Ինքնավար խմբից մասնակից հանվելու դեպքում՝ ծանուցում է խմբի տվյալ մասնակցին, իսկ խմբից ԻԷԱ հանդիսացող մասնակից հանվելու դեպքում՝ նաև վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը վերականգնելու մասին:
88.12. ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում ԻԷԱ-ի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.8-88.9-րդ կետերով նախատեսված դիմումից ԻԷԱ-ի հրաժարում։
88.13. ԷՄԱ կանոնների 88.10-րդ կետով նախատեսված դեպքում՝ ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում խումբը ստեղծող ԻԷԱ-ի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում խմբի համապատասխան մասնակիցն Ինքնավար խմբից համարվում է հանված, ինչի մասին Երաշխավորված մատակարարը խումբը ստեղծող ԻԷԱ-ին ծանուցում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
88.14. ԷՄԱ կանոնների 88.6-րդ կետով կամ 88.11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ Փոխհոսքերի պայմանագրում փոփոխություններն ուժի մեջ են մտնում համապատասխան համաձայնագրի կնքմանը հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից։
-------
Սպառողի էլեկտրատեղակայնքներով էլ.էներգիան ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցնցերի սնման համար փոխանցելու կարգ
-------
Համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 517-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների հավելված 1-ի պահանջների, սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգի, սպառողին պատկանող էլեկտրատեղակայանքներով ենթասպառողներին կամ մատակարարի այլ ցանցերին էլեկտրամատակարարումն ապահովելու և դրա դիմաց փոխհատուցում ստանալու համար Բաշխողը պատրաստ է կնքել փոխհատուցման պայմանագիր:
-------
Գործող սպառողից նոր քարտի ձևավորում (անվանափոխություն)
-------
Համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 517-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների 38-41 կետերով սահմանված է Պայմանագրի կնքումը:
38. Պայմանագիրը հրապարակային է, որը կնքվում է Սպառողի կողմից Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան ներկայացված ակցեպտի հիման վրա և ուժի մեջ է մտնում Բաշխողի կողմից ակցեպտը հաստատվելու պահից՝ բացառությամբ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի, որի կնքման կարգը սահմանված է ԷԲՑ կանոններով:
39. Սպառողն ակցեպտը Բաշխողին ներկայացնում է գրավոր ձևով` թղթային փաստաթղթի տեսքով (ձեռագիր ստորագրությամբ) կամ էլեկտրոնային հաղորդակցության այնպիսի միջոցով, որը հնարավորություն է տալիս Բաշխողին հաստատելու դրա իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է Սպառողից, այդ թվում՝ Սպառողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված տեսքով կամ Սպառողի էլեկտրոնային փոստի հասցեից` անկախ էլեկտրոնային թվային ստորագրության առկայությունից:
40. Ակցեպտին կից բնակիչ Սպառողի դեպքում ենթակա է ներկայացման անձը հաստատող փաստաթղթի պատճենը, Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթի, իսկ 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում՝ նաև պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացության (թույլտվության) պատճենը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ օպերատիվ անձնակազմի (էլեկտրատնտեսության պատասխանատու անձի) վերաբերյալ տեղեկություն:
41. Այն դեպքում, երբ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ բնակիչ Սպառողի իրավունքը (այդ թվում` սեփականության, օգտագործման) օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ, սակայն առկա է իրավասու մարմնի կողմից տրամադրված` սպառման համակարգի տեղակայման տարածքում Սպառողի բնակության, իսկ ավտոտնակների դեպքում այդ տարածքը զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք, Բաշխողը, գնահատելով Սպառողին էլեկտրամատակարարման հնարավորությունը և դրա հետ կապված իր ռիսկերը, իրավասու է կնքել Պայմանագիր։