«ՀԷՑ» ՓԲԸ արհմիութենական կազմակերպություն 2002թ. ապրիլից իրավահաջորդն է նախկին «Երևանի էլեկտրացանց», «Կենտրոնական էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Հյուսիսային էլեկտրացանց» ՓԲ ընկերությունների արհմիութենական կազմակերպությունների:
- 2002թ. օգոստոսից արհմիութենական կազմակերպությունը գրանցված է ՀՀ պետռեգիստրում:
- 2003թ. սեպտեմբերի 25-ին արհկոմի նախագահ է ընտրվել Արտեմ Մուրադյանը:
- Ընկերության արհեստակցական միությունը ղեկավարվում է համագումարում ընտրված գլխավոր մարմնի կողմից, որն ունի 9 անդամ:
- Ընկերության արհմիութենական կազմակերպությունն ընդգրկում է ամբողջ հանրապետության բաշխիչ ցանցերի բոլոր մասնաճյուղերի արհմիութենական կազմակերպությունները:
- Այն գործում է «ՀՀ արհմիությունների մասին» օրենքի և «Կոլեկտիվ պայմանագրի» հիման վրա: 2003թ. հուլիսին Գործատուի և Արհկոմի միջև կնքվել է «Կոլեկտիվ պայմանագիր», որի նպատակն է պաշտպանել աշխատակիցների իրավունքներն ու շահերը, օժանդակել երիտասարդ կադրերի և աշխատանքի վետերանների սոցիալական հարցերի լուծմանը:
- Արհկոմի նիստերը գումարվում են ամիսը մեկ անգամ, որտեղ քննարկվում են բազմաթիվ հարցեր` ուղղված աշխատակիցների տարաբնույթ սոցիալական, տնտեսական, կենցաղային խնդիրներին:
- Արհկոմն անմիջական մասնակցություն է ունենում աշխատողների և նրանց ընտանիքների անդամների հանգստի կազմակերպման հարցում, ֆինանսական միջոցներ է հատկացնում ամենատարբեր խնդիրների լուծման համար (գանձված անդամավճարներից): Ընթացիկ տարում այդ գումարների հաշվին շուրջ 2000 ընտանիք օգտվել է այդ միջոցներից:
- Արհկոմի զբաղվում է զանգվածային մշակութային, տոնական միջոցառումների, ինչպես նաև հիշատակի օրերի կազմակերպմամբ: Առանձնահատուկ ուշադրությամբ նշվում են համազգային տոները` մարտի 8-ը, մայիսի 9-ը, էներգետիկի օրը և այլն: Ամեն տարի կազմակերպվում են շախմատի մրցույթներ, որոնց կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերն անցկացվում են քաղաքից դուրս` արհկոմի միջոցների հաշվին:
- 2004թ. հունիսի 1-ից ընկերությունում գործում է լավ կահավորված բժշկական կաբինետ, որտեղ բարձրակարգ մասնագետները պրոֆիլակտիկ հետազոտություններ են կատարում և աշխատողներին ցույց տալիս անհրաժեշտ բժշկական օգնություն:
- Արհկոմը նաև աջակցում է Երևանի մանկապարտեզներին ու ծերանոցներին, անհրաժեշտության դեպքում նրանց հատկացնում ֆինանսական օգնություն:
Ընկերության աշխատակիցներին համախմբելու գործում Արհկոմը լուրջ հաջողությունների է հասել սպորտի` մասնավորապես ֆուտբոլի ասպարեզում:
2005թ. «ՀԷՑ» ՓԲ ընկերության արհմիութենական կազմակերպության և ղեկավարության նախաձեռնությամբ, տարբեր մասնաճյուղերի և կառուցվածքային ստորաբաժանումների նախընտրական խաղերի արդյունքում ստեղծվեց սիրողական ֆուտբոլային թիմը, որը շատ կարճ ժամանակահատվածում մեծ հաջողությունների հասավ` առաջին տեղը գրավելով Գերմանիայի միավորման 16 ամյակին` նվիրված 5-րդ ավանդական մրցաշարին: 2006թ. դարձավ «Բիզնես լիգա – 2006» և «Made in Armenia» մինի ֆուտբոլի սիրողական մրցույթների հաղթող:
2006թ. «ՀԷՑ» ՓԲ ընկերության թիմը լավագույնն է ճանաչվել Հայկական ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Այսօր էլ այն լուրջ հաջողություններ է գրանցում գործընկերների հետ խաղերի ընթացքում: