''ՀԷՑ'' ՓԲ ընկերության մշտական ուշադրության կենտրոնում են սոցիալապես խոցելի խմբերը, մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտները, եկեղեցիները և այլն:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը՝ որպես կորպորատիվ կառավարման սկզբունք, կարևոր դերակատարություն ունի կառավարչական որոշումների ընդունմանբոլոր փուլերում և հանդիսանում է Ընկերության կայուն զարգացման հիմնադիր գործոններից մեկը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գործատուն, իր աշխատակիցների համար աշխատանքի արժանավայել պայմաններ է ստեղծում և ապահովում անհրաժեշտ սոցիալական փաթեթով:
Ընկերության ևս մեկ նվաճում ենք համարում աշխատանքային կոլեկտիվի պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև այն քայլերը, որոնք ձեռնարկվում են մասնագիտական հմտությունների բարձրացման ուղղությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում սպորտին, մասնավորապես՝ ֆուտբոլին, շախմատի և նարդու մրցաշարերին: Ավանդույթի համաձայն, ՀԷՑ-ն ընկերական հանդիպումներ է կազմակերպում այլ ընկերություններիֆուտբոլային թիմերի միջև:
Այստեղ շատ կարևոր է նշել Ընկերության արհմիութենական կազմակերպության արդյունավետ աշխատանքը, որը կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին և Աշխատանքի վետերաններին թվով մոտ 180 հավելավճար է տրամադրում վերջիններիս կենսաթոշակների 50%-ի չափով, Ընկերության աշխատակիցներին աջակցություն է ցուցաբերում նրանց հիվանդության, հաշմանդամության և այլ դեպքերում:
2012 թվականից Ընկերությունը, բոլոր հանրակրթական դպրոցներում դասընթացներ է անցկացնում էլեկտրական էներգիայի օգտագործման թեմայով, որոնց ընթացքում Ընկերության աշխատակիցները երեխաներին մատչելի եղանակով բացատրում են, թե ինչ է էլեկտրաէներգիան, ինչպես է այն արտադրվում և մատակարարվում բնակարաններ և, ամենակարևորը, ինչպես այն ճիշտ օգտագործել:
Բարեգործական և հովանավորչական ծրագրերի շարքում հարկ է նշել Երևանի և Վանաձորի մանկատներին, հաշմանդամ և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված կենտրոններին Վանաձորի Մայր Թերեզայի անվան մանկատուն, Երևանի «Փրկություն» բարեգործական ՀԿ, Գյումրիում տնակներում բնակվող ընտանիքներին, ինչպես նաև բնակչության սոցիալապես անապահով խավերին, կրթության և մշակութային ոլորտներին ցուցաբերվող աջակցությունը:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ Է.
· Աշխատակիցների պատրաստման, ուսուցման և որակավորման բարձրացման կազմակերպմանը,
· Աշխատակազմի մոտիվացման համակարգի կատարելագործմանը,
· Աշխատակիցների գործնական կարիերայի պլանավորմանը և զարգացմանը,
· Կադրային ռեզերվի պատրաստմանը,
· Սոցիալական գործունեության զարգացմանը,
· Կորպորատիվ քաղաքականության դերի ուժեղացմանը,