Հայաստանի էլեկտրական ցանցեր

Ընկերության ուղերձը ԿՄՍ ներդրման մասին

Մեր մասին

ISO ստանդարտներն այսօր իրական ձեռնարկներ են, որոնք առաջին հերթին մշակվել են, որպեսզի յուրաքանչյուր ձեռնարկություն որակի արդյունավետ համակարգ ունենա: ISO 9001, 9002 և 9003-ը կարելի է ստանդարտներից առավել կարևորները համարել, քանի որ դրանք նորմատիվային են և ստեղծված են, որպեսզի սպառողները կամ երրորդ կողմը կարողանա գնահատել ձեռնարկության որակի համակարգը:

Եթե խոսեմ այն նպատակների մասին, որոնց համար մենք որոշել ենք որակի սերտիֆիկացում անցնել, կնշեմ հետևյալը. սա հնարավորություն է մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման համար, սպառողի պահանջների բավարարման, ինչպես նաև ծախսերի կրճատման, արտոնյալ ապահովագրության և վարկավորամ:

Համոզված եմ, որ որակի կառավարման համակարգերում ներդնելով ISO միջազգային ստանդարտներ՝ մենք մի քանի անգամ կբարձրացնենք մեր աշխատանքի արդյունավետությունը:

ISO ստանդարտներն այսօր կիրառվում են ամբողջ աշխարհում ցանկացած արտադրանքի որակը կառավարելու համար: Շատ երկրներում որակի կառավարման միջազգային ստանդարտները նաև ազգային են: Համաշխարհային պրակտիկայում ընդունված է այս կամ այն ձեռնարկության հետ պայմանագիր կնքելուց առաջ անդրադառնալ նաև որակի սերտիֆիկացմանը:

Կուզենայի նշել նաև, որ մենք սերտիֆիկատը զուտ սերտիֆակատ ստանալու համար չենք նախատեսում ստանալ, ոչ էլ անպետք փաստաթղթեր ենք հավաքում մեր ընկերության համար: Մեծ ուշադրություն դարձնելով միջազգային ստանդարտներին՝ մենք առաջին հերթին մեր առջև կառավարման համակարգի ոլորտում նորագույն ձեռքբերումներից օգտվելու խնդիր ենք դնում, որոնք օգտագործելու ենք մեր ամենօրյա աշխատանքում:

Գլխավոր տնօրեն
Կարեն Հարությունյան