"ՀԷՑ" ընկերության մշտական ուշադրության կենտրոնում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը. բիզնեսի` բարոյական վերաբերմունքը հասարակության հանդեպ: Մեր ընկերությունը մշակում և կյանքի է կոչում ինչպես տնտեսական գործունեության, այնպես էլ սոցիալական և հասարակական ոլորտների սոցիալական պատասխանատվություն ներառող նախաձեռնություններ ու ծրագրեր: Ընկերության հասարակական և բարեգործական գործունեության գերակա ուղղություններից է մանկատների, ծերանոցների, եկեղեցիների և բնակչության սոցիալապես անապահով խավերի աջակցությունը: ''ՀԷՑ''-ը մշտապես ներդրում է կատարում գիտության, առողջապահության, մշակույթի և սպորտի զարգացման ոլորտներում: Հանդես գալով որպես Հայաստանի Հանրապետության խոշորագույն գործատու՝ “ՀԷՑ”-ը նաև արժանավայել աշխատանքային պայմաններ է ստեղծում իր աշխատակիցների համար` ապահովելով նրանց անհրաժեշտ սոցիալական փաթեթով: