Electric Networks of Armenia

Սակագների սահմանման մասին

Customer information

"ՀԷՑ" ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (հետագայում` Հանձնաժողով): ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 27-ի թիվ 70-Ն որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված են "ՀԷՑ" ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի վաճառքի հետևյալ մանրածախ սակագները (ներառյալ ԱԱՀ)`
  1. 35 կՎ և բարձր լարման բջիջներից սնվող սպառողների համար`
    • ցերեկային սակագին` 21 դրամ/կՎտժ
    • գիշերային սակագին` 17 դրամ/կՎտժ
  2. 6(10) կՎ և բարձր լարման ուղիղ բջիջներից սնվող սպառողների համար`
    • ցերեկային սակագին` 25 դրամ/կՎտժ
    • գիշերային սակագին` 17 դրամ/կՎտժ
  3. 6(10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներից սնվող սպառողների համար`
    • ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ
    • գիշերային սակագին` 17 դրամ/կՎտժ
  4. 0.38 կՎ լարման ցանցից սնվող սպառողների համար`
    • ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ
    • գիշերային սակագին` 20 դրամ/կՎտժ
Սահմանված գիշերային սակագինը հաշվարկվում է սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային հաշվառման սարքի առկայության դեպքում և գործում է`
  1. ժ. 22:00-ից մինչև ժ. 06:00-ը հետևյալ ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02:00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03:00-ը:
  2. ժամը 23:00-ից մինչև ժամը 07:00-ը հետևյալ ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03:00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02:00-ը: