2013 թվականի առաջին եռամսյակում ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը ստացել է նոր միացումների 1072 հայտ, որոնցից 285-ը հունվաին, 388-ը փետրվարին և 399-ը մարտին: Իսկ դա 233 հայտով ավելին է, քան անցյալ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը:
Ամենաշատ թվով հայտ է գրանցվել Երևանում՝ 312, մայրաքաղաքին հետևում են Շիրակի (167) և Տավուշի (151) մարզերը:
Ստացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 915 մլն դրամ (մոտ $2,2 մլն), որը գերազանցում է նախնական պլանային ցուցանիշը 2,6 անգամ: Գերակատարման պլանի արդյունքում ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունում վերանայել են նոր բաժանորդների միացման ծախսերի նպատակային ցուցանիշները: ՛՛ՀԷՑ՛՛-ը պլանավորում է նախատեսված 2,3 ($5,54 մլն) մլրդ դրամի փոխարեն ծախսել 4,47 մլրդ դրամ ($10,77 մլն), որը կդառնա ամենամեծ ցուցանիշը վերջին 4 տարվա ընթացքում:
Ինչ վերաբերում է 2013 թվականի ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերության ներդրումային ծրագրին, այն կկազմի 5,47 մլրդ դրամ առանց հաշվի առնելու նոր բաժանորդների միացմանը նախատեսված ներդրումների ծավալի ավելացումը:
Հիշեցնենք, որ միայն 2010 թվականի մարտից միացման ժամկետները չորս անգամ զգալիորեն կրճատվել են: Սա արդեն իսկ բավականին բարդացրել է ընկերության աշխատանքը՝ պահանջելով մի շարք միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են կապալառու, նախագծային կազմակերպությունների հետ աշխատանքի սկզբունքների վերանայմանը, ներքին ռեզերվների մոբիլիզացմանը: Միևնույն ժամանակ սպառողների՝ տեխնոլոգիական միացման ժամկետների կրճատումն անդրադարձել է միայն ընկերության գործունեությանը և չի ուղեկցվել պետական մարմինների հետ համաձայնեցման ընթացակարգերի համարժեք կրճատմամբ, որոնք նախատեսված են շինարարական աշխատանքների կատարման թույլտվությունների ու հողօգտագործման համաձայնեցման ժամկետների համար: Անցած ժամանակահատվածի ընթացքում, ցավոք, ոչ մի օրենսդրական ակտ, որը կօպտիմալացներ նշված գործընթացը չի ընդունվել: Միևնույն ժամանակ 2012 թվականի ընթացքում միացված նոր սպառողների ավելի քան 1/5-ը փաստացի չեն սկսել էլեկտրաէներգիային սպառումը միացմանը հաջորդած առաջին երեք ամիսների ընթացքում:
Այնուամենայնիվ, ՛՛ՀԷՑ՛՛-ը անում է հնարավորինս միացումները ժամանակին ապահովելու համար: Ընդ որում կարևորագույն հարց է մնում ծախսերի կրճատումը: Այս նպատակով մինչև 7 մլն դրամ արժողության աշխատանքներն իրականացվում են ընկերության սեփական ուժերով: 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով վերը նշված միացումների 394 հայտերից 256-ը իրականացվում են մասնաճյուղերի ուժերով: Միացումների փաստացի կատարմանն ուղղված գումարը կազմել է 75,3 մլն դրամ, որը 2,6 անգամ պակաս է նախագծային արժեքից (197,3 մլն դրամ):