ԲԱԺԱՆՈՐԴԻ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ
Նորություններ
18.05.2013
''ՀԷՑ՛՛-ը Երևանում մալուխային խողովակներ է անցկացնում

Երևանի քաղաքապետարանի 2013 թ. ասֆալտ բետոնե ծածկի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ՛՛ՀԷՑ՛՛-ը սկսել է Երևանի ճանապարհների տակով մալուխային խողովակների անցկացումը:

՛՛Մայրաքաղաքում ճանապարհների ասֆալտային ծածկի վերանորոգման լայնածավալ ծրագիր է իրականացվում, և մենք մեր հերթին զուգահեռ աշխատանք են իրականացնում մալուխային խողովակների անցկացման հետագայում ասֆալտի քանդում նախատեսող աշխատանքներից խուսափելու համար: Այդ նպատակով բարձր ամրության մեկուսիչ նյութից պատրաստված ստորգետնյա մալուխային խողովակներ ենք կառուցում: Սա թույլ է տալիս ապահովել վերջնական սպառողների էլ ավելի հուսալի էլեկտրամատակարարումը, ինչպես նաև էլեկտրաբաշխիչ ցանցի առավել անվտանգ սխեման: Խողովակները անց են կացվելու մինչև 1 մետր խորության ծածկի տակով քաղաքաշինության սահմանված նորմերին համապատասխան: Աշխատանքները կավարտվեն մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը:

Վերանորոգման աշխատանքները անց են կացվում 75 փողոցներում (29 փողոցներում ասֆալտի ծածկի ամբողջական փոխարինում, 46 փողոցներում՝ մասամբ փոխարինում) Երևանի տարբեր վարչական շրջաններում, այդ թվում նաև ծայրամամասերում:  Ընդ որում ՛՛ՀԷՑ՛՛-ը ծրագրում է աշխատանքներ իրականացնել համապատասխան աշխատանքներ 103 տեղամասերում: ՛՛ՀԷՑ՛՛-ում հավաստիացնում են, որ աշխատանքների իրականացումը պարբերական բնույթ է կրելու: ՛՛Այլ կերպ ասած, Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների հետ համագործակցության շրջանակներում էլեկտրակոմունիկացիաների թարմացումն իրականացվելու է ամեն տարի: 2013 թվականին այդ նպատակին է ծառայելու 230,6 մլն դրամ ($556 հազ.):

Հիշեցնենք, որ մուտքերի վերանորոգմանը 2013 թվականին ՛՛ՀԷՑ՞՞-ը նախատեսել է ուղղել ավելի քան 200 մլն դրամ ($482 հազ.): Եվ այսպես, ներդրումների ծավալը միայն վերը նշված աշխատանքների մասով 2013 կգերազանցի 1 մլն ԱՄՆ դոլարը: