Հունիսի 18-22-ը Եկատերենբուրգ քաղաքում կանցնի մինի ֆուտբոլի VII միջազգային մրցաշարը ՛՛ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ՛՛-ի գավաթի համար: Նախորդ մրցաշարերն անց են կացվել Հայաստանում, Ղազախստանում, Կալինինգրադում և Պրեդնետրովյեում: Եվ եթե առաջին մրցումներին 7 թիմ էր մասնակցում, ապա այս խաղերին կմասնակցի 32 թիմ:
Իր գոյության կարճ ժամանակահատվածի ընթացում մրցաշարը հասցրել է ավանդական դառնալ: Ընկերությունը պատահական չէ, որ ուշադրություն է դարձնում սոցիալական կարևորություն ունեցող նախագծերին, մասնավորապես աշխատակիցների շրջանում թիվ մեկ սպորտաձևի՝ ֆուտբոլի զարգացմանը: Դրանք նպաստում են առողջ ապրելակերպին, բարձրացնում են կորպորատիվ ոգին:
՛՛ՀԷՑ՛՛ ֆուտբոլիստները իրենց մարզիչի գլխավորությամբ մրցաշարին հիմնավոր են պատրաստվել: Գիտեն, որ իրենց թեժ պայքար է սպասում: Վարժանքները անց են կացվել շաբաթը երեք անգամ: Հասկանալի է, որ հիմնական խնդիրը սպորտսմենների՝ բոլոր վարժանքներին մասկացությունն էր, չէ որ թիմում միայն էներգետիկներ են:
Գավաթը խաղարկվում է հետևյալ սխեմայով.
A, B, C, D, E, F, G, H խմբերից յուրաքանչուրում կա 4 թիմ (ընդամենը 32 թիմ): Խաղերն անց են կացվում կլոր սխեմայով (յուրաքանչյուր թիմ մեկ անգամ հանդիպում է խմբի յուրաքանչյուր թիմի հետ): Թիմի խմբակային փուլի արդյունքներով, 1-2 տեղը զբաղեցրած թիմերը խաղում են Ոսկե մրցաշարում: Երկու թիմե, որոնք զբաղեցնում են 3-4 տեղերը իրենց խմբում, մասնակցում են Արծաթե գավաթին: Յուրաքանչյուր խմբում 8 խաղ է տեղի ունենում:
Երկու կամ ավելի թիմերի միավորների հավասարության դեպքում թիմերի տեղերը որոշվում են հետևյալ չափանիշներով:
- իրար միջև տեղի ունեցած խաղերի արդյունքում (միավորների քանակ, հաղթանակների քանակ, խփած և բաց թողած գոլերի տարբերություն, խփած գոլերի քանակ);
- բոլոր խաղերին առավել մեծ քանակի հաղթանակների թվով,
- բոլոր խաղերում խփած ու բաց թողած գոլերի լավագույն տարբերությամբ,
- բոլոր խաղերում խփած գոլերի առավել մեծ թվով,
- վիճակահանությամբ:
Հաղթանակի դեպքում թիմին 3 միավոր է ընկնում, ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր, պարտության դեպքում ոչ մի միավոր չի հաշվարկվում: Ոչ-ոքիի արդյունքում 1/8, ¼ խաղերում, կիսաեզրափակչում, 3-րդ տեղի համար մղվող պայքարում ու եզրափակչում երկոր լրացուցիչ խաղակես է նշանակվում յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ (2X5 րոպե): Եթե լրացուցիչ ժամանակահատվածում հաղթողը չի որոշվում, 6 մետրոնոց տուգանային հարվածի սերիա է նշանակվում՝ FIFA-ի կանոններով:
Խմբակային փուլում խաղը տևում է 30 րոպե (2X15 րոպե), Play-Off խաղի դեպքում՝ 40 րոպե (2X20 րոպե): Յուրաքանչյուր թիմի թույլատրվում է 14 ֆուտբոլիստ հայտագրել, մեկ մարզիչ և մեկ ղեկավար: