Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի մատակարարման ու օգտագործման կանոններում փոփոխություն է կատարել, որի համաձայն էլեկտրամատակարարման ցանցին միանալ ցանկացողները կարող են դիմել ՛՛ՀԷՑ՛՛-ին էլեկտրոնային եղանակով: Դրա համար դիմումատուները պարտավոր չեն ներկայանալ գլխամաս կամ մասնաճյուղեր: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հունվարի 1-ից: Այսօր ՛՛ՀԷՑ՛՛-ն աշխատում է համապատասխան էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ: Դիմումների էլեկտրոնային ձևը կնպաստի պայմանագրերի կնքման ընթացակար•երի արագացմանը: