“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերությունը, որն իր գործունեությունն է ծավալել 2002 թվականից, Հայաստանի Հանրապետության խոշորագույն կազմակերպություններից է: Մենք հայկական ամենամեծ գործատուն ենք, որը շահագրգռված է իր բաժանորդների հետ երկարաժամկետ ու արդյունավետ համագործակցությամբ:
Մենք միշտ անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր բաժանորդի հանդեպ և փորձում ենք կատարել մեր պայմանագրային պարտականությունները: Այս բաժնում Դուք կարող եք տեղեկատվություն ստանալ էլեկտրաէներգիայի սակագների, ինչպես նաև ցանցին միանալու պայմանների մասին:
Հուսով ենք, որ այս էջը Ձեզ համար լիարժեք տեղեկատվության աղբյուր կդառնա:
Առաջարկություններով և բողոքներով միշտ կարող եք դիմել office@ena.am էլեկտրոնային հասցեով: