Անուն:   Գաղտնաբառ:   Մուտք
Բաց, առանց նախնական ընտրության միափուլ մրցույթ` «Հարավ» մասնաճյուղի Մաշտոցի 41 շենքի բակում գտնվող 2x1000 կՎԱ հզորությամբ No. 81տրանսֆորմատորային ենթակայանի ընդլայնման աշխատանքների կատարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու իրավունքի համար
  1. Մրցույթի Կազմակերպիչ հանդիսացող Պատվիրատուն` “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ, (Հայաստանի Հանրապետտւթյուն, ք.Երևան, Արմենակյան փ. 127., հեռ. (+374 - 10) 65 47 18, e-mail: ghazaryan_aa@ena.am, սույնով հրավիրում է իրավաբանական անձանց-անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` «Կապալառուներ») մասնակցելու «Հարավ» մասնաճյուղի Մաշտոցի 41 շենքի բակում գտնվող 2x1000 կՎԱ հզորությամբ No. 81տրանսֆորմատորային ենթակայանի ընդլայնման աշխատանքների կատարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու իրավունքի` բաց, առանց նախնական ընտրության միափուլ մրցույթին:
  2. Վերը նշված մրցույթի անցկացումը նախատեսվում է երկու լոտով` լոտ 1- տրանսֆորմատորային ենթակայանի նոր շինության կառուցում; լոտ 2 - էլեկտրական սարքավորումների մոնտաժ:
  3. Մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի 90 օրացույցային օրվա ընթացքում` հաշիվ-ապրանքագրերի հիման վրա:
  4. Մրցութային փաստաթղթերը կարելի է ստանալ գրավոր դիմելով Պատվիրատուին վերը նշված հասցեով` ծանուցումը հրապարակելուց 7 (յոթ) օր հետո:
  5. Մրցույթի արդյունքներով կնքվող Պայմանագրի հիմնական պայմանները ներառված են Մրցութային փաստաթղթերում:
  6. Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այդ պահանջներին համապատասխանության հաստատման կարգի պահանջները պարունակվում են Մրցութային փաստաթղթերում:
  7. Գնվող արտադրանքի և Պայմանագրի պայմանների մանրամասն նկարագիրը, ինչպես նաև մրցույթի ընթացակարգերը ներառված են Մրցութային փաստաթղթերում, որոնք կտրամադրվեն ցանկացած մատակարարի, համաձայն նրա գրավոր պահանջի` ըստ հետևյալ կարգի Մրցույթին մասնակցելու նպատակով տրամադրվող փաստաթղթերի փաթեթը կարելի է ստանալ` Պատվիրատուին բանկային փոխանցումով կամ կանխիք վճարելով 25 000 ՀՀ դրամ (վճարումը վերադարձման ենթակա չէ): Մրցութային փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել վճարողին անհատականացնող (առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատրոջ պետական գրանցման վկայականի բնօրինակը կամ նոտարապես վավերացված պատճենը, հրավերն անմիջականորեն ստացող անձի (եթե դա առանց լիազորագրի գործելու լիազորություն ունեցող անձը չէ) լիազորագիրն ու նրա անձը հաստատող փաստաթուղթը) և վճարումը հաստատող (ակցեպտավորված վճարման հանձնարարական ևն.) փաստաթղթեր:
  8. Մրցույթին մասնակցելու համար, անհրաժեշտ է ժամանակին ներկայացնել մրցութային փաստաթղթերում սահմանված կարգով կազմված Մրցութային հայտը:
  9. Մրցութային հայտերը ներկայացվում են փակ ծրարներով սույն Ծանուցման 1-ին կետում նշված Պատվիրատուի հասցեով` ոչ ուշ քան 2009 թվականի ապրիլի 28-ի 13:00 (տեղական ժամանակ) ժամին, համապատասխան մրցութային փաստաթղթերի պահանջներին: Պատվիրատուն կիրականացնի ծրարների հրապարակային բացման ընթացակարգը 2009 թվականի ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին (տեղական ժամանակ)` սույն Ծանուցման 1-ին կետում նշված հասցեում: Այդ ընթացակարգի անցկացման ժամանակ կարող են ներկա գտնվել մրցույթի Մասնակիցների ներկայացուցիչները:
  10. Ենթադրվում է, որ մրցույթի արդյունքների ամփոփումը և արդյունքների մասին արձանագրության ստորագրումը կիրականացվի 2009 թվականի ապրիլի 30-ին: Պատվիրատուն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում փոփոխել այդ ժամկետը:
  11. Մասնակիցների պարտավորությունները, կապված մրցույթում մասնակացության հետ ապահովվում են Մրցույթի Մասնակցի կողմից իր Մրցութային հայտի կազմում մրցույթի մասնակցության և Մրցութային հայտի ներկայացման հետ կապված պարտավորությունների կատարման ապահովման ներկայացումով` Պայմանագրի հավանական արժեքի 3% -ից ոչ ավել գումարի չափով:
  12. Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել մրցույթի անցկացումից իր համար առանց որևէ հետևանքի, ոչ ուշ քան մրցույթի արդյունքների ամփոփումից 5 (հինգ) օր առաջ:
  13. Պատվիրատուի և մրցույթի Հաղթողի միջև Պայմանագիրը կկնքվի 10 (տաս) օրվա ընթացքում` մրցույթի արդյունքների մասին արձանագրության հիման վրա:
  14. Մրցույթի մնացած և ավելի մանրամասն պայմանները ներառված են Մրցութային փաստաթղթերում, որը հանդիսանում է սույն Հայտարարության անքակտելի մասը:
Նորություններ
14 ապրիլի 2010թ.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկն արժանացել է Սրբազան Սերաֆիմ Սարովսկու III աստիճանի շքանշանի
մանրամասն
26 հունվարի 2010թ.
ЗАО “Электрические сети Армении” ввело в эксплуатацию подстанцию “Эчмиадзин”
մանրամասն
02 նոյեմբերի 2009թ.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը մասնակցեց «EXPO-RUSSIA ARMENIA-2009» ցուցահանդեսին
մանրամասն
09 հոկտեմբեր 2009 թ.
Եվգենի Գլադունչիկը պարգեւտրվեց ՀՀ ԱԺ պատվո մեդալով
մանրամասն
Կոնտակտային տվյալներ Տեղեկություններ կայքի մասին Նավիգացիա
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
Արմենակյան 127, ՀՀ, ք. Երևան, 0047
Հեռ.` +374 (10) 65 00 86
Ֆաքս` +374 (10) 65 54 57
էլ.փոստ` office@ena.am
Mobbis 
Ծրագրավորումը
ՄՈԲԲԻՍ ընկերության
City Studio 
Ձևավորումը
ՔԱՂԱՔ ստուդիայի
ENA Նորություններ
Մեր մասին Մամուլ
Մասնաճյուղեր Կարիերա
Գործընկերներ Ինտերակտիվ կապ
Copyright 2009 Հայաստանի Էլեկտրական Ցանցեր