ԲԱԺԱՆՈՐԴԻ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ
Գնումներ և հայտարարություններ
Գնումներ
Իր գործունեության ընթացքում առաջնորդվելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կարիքների կանոնակարգված գնումներ անցկացնելու կարգի մասին կանոնադրությամբ` Ընկերությունն իրականացնում է գնումներ հետևյալ եղանակներով`

ա) մրցույթ,
բ) առաջարկների հարցում,
գ) գների հարցում,
դ) մրցակցային բանակցություններ,
ե) միակ աղբյուրից իրականացվող գնում,
զ) գնում արտադրանքը վաճառողների կողմից կազմակերպված ընթացակարգերին մասնակցելու միջոցով:
 

Մրցույթ է հայտարարվում այն պարագայում, երբ գնվող ապրանքների, աշխատանքների ու ծառայություննրեի արժեքը գերազանցում է սկզբնական արժեքը.

ա) շինարարական նյութերի և կապալային աշխատանքների, եզակի (անհատական) սարքավորումների գնման դեպքում` 15 000 000 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ);

բ) այլ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնման դեպքում` 10 000 000 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ):

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կարիքների համար ապրանքների, աշխատանքների, ծառայությունների կանոնակարգված գնումներ անցկացնելու կարգի մասին» կանոնադրության բաժինների այլ կետերում ուղղակի նախատեսված հիմքերի բացակայության դեպքում, ցանկացած արտադրանքի գնումը պետք է իրականացվի բացառապես բաց միափուլ մրցույթ անցկացնելու միջոցով, առանց հատուկ ընթացակարգերի (այդ թվում պարզ արտադրանքի համար գնային մրցույթ անցկացնելու միջոցով):

Առաջարկների հարցում կարող է անցկացվել ցանկացած հետևյալ պայմանները կատարելիս`

մրցույթ անցկացնելու համար ժամանակ չկա կամ նրա անցկացումը որևէ այլ ծանրակշիռ պատճառներով նպատակահարմար չէ այլ ծանրակշիռ պատճառ կառող է հանդիսանալ օրինակ այն, որ գնման առարկայի յուրահատկության ուժով պատվիրատուին կամ դրա կազմակերպչին անհրաժեշտ է ընթացակարգի ցանկացած փուլում պատասխանատվությամբ չծանրաբեռնված գնումից (և պայմանագիր կնքելուց) հրաժարվելու հնարավորություն;

- բացակայում են միակ աղբյուրից իրականացվող գնման անհապաղ անցկացնելը պահանջող հանգամանքները, իսկ արտադրանքի և դրա առաքման պայմանների բարդությունը թույլ չեն տալիս գների հարցում անցկացնել,
- անհրաժեշտ է մասնակիցների հետ բանակցություններ վարել, իսկ երկ և բազմափուլ մրցույթի ընթացակարգի օգտագործումը` հաշվի առնելով ժամանակի ծախսը կամ այլ ծանրակշիռ պատճառներով, նպատակահարմար չէ,

- երբ գնումների ենթադրյալ ծավալը չի գերազանցում
ա) շինարարական նյութերի և կապալային աշխատանքների, եզակի (անհատական) սարքավորումների գնման դեպքում` 15 000 000 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ);
բ) այլ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնման
դեպքում` 10 000 000 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ):

Գների հարցում

Բաց գների հարցման կիրառումը կարող է իրականացվել պարզ արտադրանքի գնումների դեպքում, որի համար գործում է կազմավորված շուկա, այն պայմանով, որ
պայմանագրի գինը չի գերազանցում`

 ա) շինարարական նյութերի և կապալային աշխատանքների, եզակի (անհատական)
սարքավորումների գնման դեպքում` 15 000 000 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ);

բ) այլ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնման դեպքում` 10 000 000 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ):

Փակ գների հարցման կիրառումը` առանցպայմանագրի գնով սահմանափակման, կարող է իրականացվել մշտական (երկարատև, կանոնավոր) սպառվող արտադրանքի
գնումներ իրականացնելիս այն մատակարարներից, որոնց հետ նախկինում` ըստ բաց մրցույթի արդյունքների, կնքվել են շրջանակային համձայնագրեր այդ արտադրանքի մատակարարման համար: Միևնույն ժամանակ շրջանակային համաձայնագրերը պետք է կնքվեն մեկ տարուց ոչ ավել ժամկետով, նման մատակարարներ պետք է լինեն երեքից ոչ պակաս և նրանք բոլորը պետք է հրավիրված լինեն գնային առաջարկներ ներկայացնելու:

Մրցակցային բանակցությունները կարող են անցկացվել առանձնակի բարդ արտադրանքի գնումների ժամանակ, երբ անհրաժեշտ է մասնակիցների հետ բանակցություններ անցկացնել, իսկ երկփուլ մրցույթի կամ առաջարկների հարցման ընթացակարգերի օգտագործումը` հաշվի առնելով ժամանակի ծախսը կամ այլ պատճառներով, նպատակահարմար չէ:

Միակ աղբյուրից իրականացվող գնումները կարող են իրականացվել հետևյալ ցանկացած դեպքերում`
-արտադրանքի մեջ հրատապ պահանջարկի առկայություն, ինչի կապակցությամբ այլ ընթացակարգերի անցկացումը նպատակահարմար չէ: Տվյալ հիմնավորմամբ
միակ աղբյուրից իրականացվող գնման թույլտվության համար դիմելիս` ԿԳՄ-ն ստուգում է (անկախ ընդունված որոշումից) թէ արդյոք հրատապությունը չի հանդիսացել պատվիրատուի պաշտոնատար անձանց անշրջահայացության արդյունք, և անհրաժեշտության դեպքում կազմակերպում է ծառայողական քննություն և մեղավորների պատասխանատվության ենթարկելը;
արտակարգ հանագամանքների արդյունքում որոշակի արտադրանքի հրատապ անհրաժեշտություն է առաջացել, ինչի կապակցությամբ այլ ընթացակարգերի
կիրառումն անընդունելի է: Արտակարգ հանգամանաքների դեպքում միակ աղբյուրից իրականացվող գնումն անց է կացվում հաշվի առնելով այն, որ գնվող արտադրանքի ծավալը պետք է լինի ոչ ավել, քան բավարար է արտակարգ դրությունը կանխելու կամ դրա հետևանքները վերացնելու, և անհրաժեշտության դեպքում, արտադրանքի վթարային պաշարի սահմանված չափը լրացնելու համար:
- արտադրանքը կարող է ստացվել միայն մի մատակարարից և բացակայում է դրա համարժեք փոխարինողը;
- Չափանիշներ, որոնք թույլ են տալիս օգտվել տվյալ կետից կարող են լինեն հետևյլաները`
ա) ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) արտադրավում են եզակի տեխնոլոգիայով, կամ եզակի հատկանիշներ ունեն, ինչը հավաստված է համապատասխան փաստաթղթերով, և միայն մի մատակարար կարող է մատակարարել նման արտադրանք;
բ) մատակարարը հանդիսանում է սահմանված կարգով հակամենաշնորհային մարմիններում գրանցված մենաշնորհատեր;
 գ)մատակարարը հանդիսանում է վերոնշյալ հատկանիշներ ունեցող մատակարարի միակ պաշտոնական դիլերը;
 դ) մատակարարը հանդիսաում է տվյալ տարածաշրջանում միակ մատակարարը, վաճառողը, կապալառուն, պայմանով, որ այլ տարածաշրջաններից կոնտրագենտներին ներգրավելու հետ կապված ծախսերը նման ներգրավումը դարձնում են տնտեսապես ոչ շահավետ;
ե)մատակարարը կամ նրա միակ դիլերը իրականացնում է նախկինում մատակարարված ապրանքի (աշխատանքների) երաշխիքային և ընթացիկ սպասարկում, և երաշխիքի պայմանների համաձայն այլ մատակարարի առկայությունը հնարավոր չէ;
 զ)իրականացվում է ծառայությունների գնում պետական կազմակերպությունն
երից, կամ այնպիսի կազմակերպություններից, որոնք աշխատում են պետական
սակագնային մարմինների կողմից ձևվորվող սակագներով (երկաթուղու ծառայությունները, գազի փոխադրում, չափման միջոցնրի պետական ստուգում):