Անուն:   Գաղտնաբառ:   Մուտք
16 Հոկտեմբերի 2009թ
Էլ.էներգիայի ԱՀՀ-երը կներդրվեն ողջ հանրապետությունում

/aysor.am/ Հայաստանում ցածր լարման ցանցերում էլ.էներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգերը կիրառվում են 2007 թ. փետրվար ամսից: Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ավտոմատացված հաշվառման համակարգերում ընդգրկված են 6443 0,4 կՎ բաժանորդների հաշվիչներ Երևանում, Ծաղկաձորում, Արարատի, Արմավիրի և Սյունիքի մարզերում:

Ինչպես Aysor-ին հայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ իրացման փոխտնօրեն Արսեն Գաբրիելյանը, ցածր լարման ցանցերում էլ.էներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգերի կիրառումը հանգեցնում է մի շարք առավելությունների` ցանցի տեխնիկական վերազինում, ինֆորմացիայի հավաքագրման արդիականացում, հավաքագրման պրոցեսում մարդկային գործոնի զգալի պակասեցում, ինֆորմացիայի հավաքագրման ոլորտում սպասարկող անձնակազմի կրճատում, էլ. էներգիայի կորուստի նվազեցում: Ըստ նրա, որոշ տարածքներում արձանագրվել է կորստի կտրուկ նվազեցում` մինչև 5℅, նախկին 20℅-ի փոխարեն:

ԷՀՀԱ համակարգը կիրառվում է 220կՎ, 110կՎ, 35կՎ ցանցերում, բոլոր կայաններում և ենթակայաններում անկախ տարածքային պատկանելությունից: Հետազոտությունների և հատուկ ծրագրի միջոցով ընտրվում են համեմատաբար ավելի մեծ կորուստ և անբավարար տեխնիկական վիճակ ունեցող տարածքները (ենթակայանները), որտեղ ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրումը կբերի առավել մեծ արդյունավետության: Տարածքների ընտրման հարցում ընկերությունը շեշտը դնում է համեմատաբար ավելի վատ տեխնիկական վիճակ, այդ թվում անբավարար հաշվառման սարքեր ունեցող տարածքների վրա, քանի որ ավտոմատացված հաշվառման համակարգերի կիրառումը հանգեցնում է «ինչպես հաշվառման, այնպես էլ ցանցի տեխնիկական վիճակի բարելավմանը»: Ներկայիս դրությամբ ավտոմատացված հաշվառման համակարգեր գործում են Երևանի Նորքի 6-րդ զանգվածում, Էրեբունի համայնքում, Հարավ-արևմտյան թաղամասում, ինչպես նաև Արարատի, Սյունիքի և Կոտայքի մարզերում:

Ա. Գաբրիելյանը նշեց, որ բնակչության առևտրային հաշվառքի սարքերը (նաև բազմասակագնային հաշվիչները) ձեռք է բերում և տեղադրում մատակարարը` սպառողի պահանջով, կանխավճարի վճարման պայմանով (օրինակ, միֆազ ինդուկցիոն հաշվիչների դեպքում` 10000 դրամ):

Ա. Գաբրիելյանը հայտնեց, որ նախատեսվում է ԷՀՀԱ համակարգը ներդնել նաև 10(6) կՎ ցանցերում:

«Առհասարակ այս ոլորտը զարգացած երկրներում ունի զարգացման լուրջ հեռանկարներ: «ՀԷՑ» ՓԲԸ մտադիր է ցածր լարման ցանցերում էլ.էներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգերի մեջ ներառել հանրապետության ողջ տարածքը, ինչի համար, բնականաբար, կպահանջվեն լուրջ ներդրումներ»,- նշեց փոխտնօրենը:

12345678910...>>
 
Նորություններ
14 ապրիլի 2010թ.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկն արժանացել է Սրբազան Սերաֆիմ Սարովսկու III աստիճանի շքանշանի
մանրամասն
26 հունվարի 2010թ.
ЗАО “Электрические сети Армении” ввело в эксплуатацию подстанцию “Эчмиадзин”
մանրամասն
02 նոյեմբերի 2009թ.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը մասնակցեց «EXPO-RUSSIA ARMENIA-2009» ցուցահանդեսին
մանրամասն
09 հոկտեմբեր 2009 թ.
Եվգենի Գլադունչիկը պարգեւտրվեց ՀՀ ԱԺ պատվո մեդալով
մանրամասն
Կոնտակտային տվյալներ Տեղեկություններ կայքի մասին Նավիգացիա
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
Արմենակյան 127, ՀՀ, ք. Երևան, 0047
Հեռ.` +374 (10) 65 00 86
Ֆաքս` +374 (10) 65 54 57
էլ.փոստ` office@ena.am
Mobbis 
Ծրագրավորումը
ՄՈԲԲԻՍ ընկերության
City Studio 
Ձևավորումը
ՔԱՂԱՔ ստուդիայի
ENA Նորություններ
Մեր մասին Մամուլ
Մասնաճյուղեր Կարիերա
Գործընկերներ Ինտերակտիվ կապ
Copyright 2009 Հայաստանի Էլեկտրական Ցանցեր