Անուն:   Գաղտնաբառ:   Մուտք
14 ապրիլի 2010թ.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկն արժանացել է Սրբազան Սերաֆիմ Սարովսկու III աստիճանի շքանշանի

Մարտի 17-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը այցելեցին Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին։

Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցու վերականգնման գործում մեծ ներդրում ունեցած մի քանի բարեգործներ պարգևատրվեցին Ռուսական եկեղեցու առաջնորդի կողմից։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը պարգևատրվեց Սրբազան Սերաֆիմ Սարովսկու երրորդ աստիճանի շքանշանով։

ՌԴ գլխավոր հյուպատոս Վլադիմիր Խրուլևը և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պարգևատրվեցին մեդալներով։

Դեռ 2001 թ. Ռուս ուղափառ եկեղեցու երևանյան համայնքը ի դեմս Վլադիմիր ավագ քահանա Գլազաչևի հանդես էր եկել Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցու տարածքում հուշաքար-խաչի կառուցման նախաձեռնությամբ: Նախագծի գլխավոր հովանավոր դարձավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ի դեմս գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկի: Շնորհիվ նրա ջանքերի կառուցվեց հուշաքար-խաչը և բարեկարգվեց եկեղեցու ողջ տարածքը: Խաչը կանգնեցնելուց հետո Եվ. Գլադունչիկի նախաձեռնությամբ սկսվեցին եկեղեցու զանգակատան վերականգնման աշխատանքները: 2001 թ. աշնանը այն օծվեց Բելգորոդի և Ստարի Օսկոլի Հովհան արքեպիսկոպոսի կողմից: Վերանորոգման, շինարարական և գեղարվեստական աշխատանքները շարունակվում են առ այսօր:

12345678910...>>
Նորություններ
14 ապրիլի 2010թ.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկն արժանացել է Սրբազան Սերաֆիմ Սարովսկու III աստիճանի շքանշանի
մանրամասն
26 հունվարի 2010թ.
ЗАО “Электрические сети Армении” ввело в эксплуатацию подстанцию “Эчмиадзин”
մանրամասն
02 նոյեմբերի 2009թ.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը մասնակցեց «EXPO-RUSSIA ARMENIA-2009» ցուցահանդեսին
մանրամասն
09 հոկտեմբեր 2009 թ.
Եվգենի Գլադունչիկը պարգեւտրվեց ՀՀ ԱԺ պատվո մեդալով
մանրամասն
Կոնտակտային տվյալներ Տեղեկություններ կայքի մասին Նավիգացիա
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
Արմենակյան 127, ՀՀ, ք. Երևան, 0047
Հեռ.` +374 (10) 65 00 86
Ֆաքս` +374 (10) 65 54 57
էլ.փոստ` office@ena.am
Mobbis 
Ծրագրավորումը
ՄՈԲԲԻՍ ընկերության
City Studio 
Ձևավորումը
ՔԱՂԱՔ ստուդիայի
ENA Նորություններ
Մեր մասին Մամուլ
Մասնաճյուղեր Կարիերա
Գործընկերներ Ինտերակտիվ կապ
Copyright 2009 Հայաստանի Էլեկտրական Ցանցեր