Հայաստանի էլեկտրական ցանցեր

Էլեկտրական ցանցին տեխնոլոգիական միացման կարգը

Էլեկտրական ցանցին միանալու համար Դիմողին անհրաժեշտ է

Դիմել “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության ցանկացած գրասենյակ՝ կամ www.ena.am կայքի միջոցով։ Կայքի “Քարտեզագրման բաժնում” Դիմողը կարող է նշել իր սեփականություն հանդիսացող տարածքը և տեսնել մոտակա ենթակայաններն իրենց հասանելի հզորություններով:

Քայլ 1

Ներկայացնում ենք դիմում

Դիմումին անհրաժեշտ է կցել՝

1)

ա) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, գտնվելու վայրը, սպառման համակարգի միացման հասցեն, անձնագիրը,

բ) կազմակերպության դեպքում՝ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, սպառման համակարգի միացման հասցեն,

Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում ներկայացվում են նաև կազմակերպության ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց կողմից լիազորված անձի անձնագրի պատճենները և էլեկտրոնային փոստի հասցեն,

2) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը, միացման եւ սպառման տեսակը, ինչպես նաև` Դիմողի հայեցողությամբ, պահուստային սնուցման ապահովման անհրաժեշտության մասին պահանջը,

3) 0.4 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցին միանալու դեպքում` տարածքի հատակագիծը` նշելով նոր սպառման համակարգի միացման կետը կամ կետերը, սպառման տեսակը։ Բազմաբնակարան շենքերի համար գործող կարգը հասանելի է http://www.ena.am/Info.aspx?id=8&lang=1

հղումով։

4) էլեկտրամատակարարման ենթակա տարածքի (շենքի, շինության, հողամասի) նկատմամբ իր իրավունքները հաստատող փաստաթղթերը:

Քայլ 2

Կատարում ենք վճարում

Վերը նշված տեղեկատվության առկայության պարագայում Ընկերությունը մինչեւ 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պայմանագիր, որից հետո դիմողը կատարում է վճարում սահմանված գումարի 50%‑ի չափով` որպես կանխավճար (պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում):

Վճարումից հետո դիմողի սպառման համակարգը միանում է ցանցին ՀԾԿՀ կողմից սահմանված ժամկետներում։

Տեխնոլոգիական միացման ժամկետները

Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի կնքման օրվանից մինչև Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել՝

1) էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման (*) դեպքում` 15 աշխատանքային օրը և էլեկտրականցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 45 աշխատանքային օրը.

2) Էլեկտրական ցանցին 0.4 կՎ լարմամբ պարզեցված միացման (*) դեպքում՝ 15 աշխատանքային օրը և էլեկտրական ցանցին 0.4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում՝ 60 օրը.

3) էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում` 90 օրը.

4) էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում` 300 օրը:

Այն դեպքում, երբ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ է սպառողի պահանջածից ավելի բարձր լարման սնող գծի կամ ենթակայանի կառուցում, ապա միացման առավելագույն ժամկետը ընդունվում է համապատասխան բարձր լարման սպառողին էլեկտրական ցանցին միացման ժամկետը:

Միացման վճար

Դիմողը վճարում է իր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարի 50%‑ը` որպես կանխավճար, սույն պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Էլեկտրոնային եղանակով պայմանագրի կնքումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրությամբ՝ Մատակարարի կայքում տեղադրված հատուկ համակարգի միջոցով։

0.4 կՎ լարման ցանցին առանձնատների ստանդարտ միացման վճարներ

Միացման տեսակը

Առավելագույն հզորությունը

Ստանդարտ միացման վճարը

1-ին գոտի/Երևան քաղաքի տարածք/

2-րդ գոտի

/Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի/

Սովորական միացում (0.22կՎ)

10 կՎԱ

65 000

53 000

Ուժեղացված միացում (0.22կՎ)

14 կՎԱ

91 000

62 000

14 կՎԱ-ից ավելի հզորություն

>14 կՎԱ

Առևտրային սպառողների միացման վճար

Պարզեցված միացում (*) – նախատեսում է ստանդարտ միացման վճար և հողային աշխատանքների իրականացում չի պահանջվում (Հանձնաժողովի 2007 թ. դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշում)

0,4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (այսուհետ` միացման վճար) որոշվում են հետևյալ բանաձևով`

ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ,

որտեղ`

Վստ - համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններում` անկախ էլեկտրական ցանցին միացման կետի հեռավորությունից, իսկ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս՝ էլեկտրական ցանցին միացման կետից մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի, ավտոմատ անջատիչների ձեռքբերման և տեղակայման, շինարարական (ներառյալ` էլեկտրահաղորդման գծի), կարգաբերման և թողարկման ծախսերը)՝ համաձայն N 1 մեթոդիկայի (հավելված):

Վլրաց - էլեկտրական ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում ընդունվում է հավասար զրոյի: Համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս Վլրաց -ը ներառում է՝

ա. էլեկտրական ցանցին միացման կետից 200 մետրը գերազանցող՝ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքը,

բ. սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) նոր սպառողի կամ կառուցապատողի կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում՝ այդ ենթակառուցվածքների կառուցման միջին արժեքը:

Վպահուստ-ը սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքն է:

Վլրաց և Վպահուստ բաղադրիչների մեծությունները որոշվում են ըստ կառուցվող գծերի երկարության և կառուցվող ենթակայանի միջին արժեքների։ Կառուցվող գծերի և ենթակայանների միավորի միջին արժեքները հրապարակվում են ընկերության պաշտոնական կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

6 (10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

ՄՎ = Վստ + Վլրաց+ Վպահուստ,

որտեղ`

Վստ

- էլեկտրական ցանցին միացման կետից մինչև 1200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների, անջատիչների, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի, բացառությամբ` սպառողի կողմից տնօրինվող տարածքում տեղակայվող հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների, ձեռքբերման և տեղակայման, շինարարական (ներառյալ` էլեկտրահաղորդման գծի), կարգաբերման և թողարկման ծախսերը)՝ համաձայն N 2 մեթոդիկայի (հավելված):

Վլրաց

- էլեկտրական ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը ներառում է՝

1) 1200 մետրը գերազանցող՝ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքը,

2) համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս` ՏՏՀ-ով Դիմող անձի կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում՝ այդ ենթակառուցվածքների կառուցման միջին արժեքը:

Վպահուստ - սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքն է:

Վրաց և Վպահուստ բաղադրիչների մեծությունները որոշվում են ըստ կառուցվող գծերի երկարության և կառուցվող ենթակայանի միջին արժեքների։ Կառուցվող գծերի և ենթակայանների միավորի միջին արժեքները հրապարակվում են ընկերության պաշտոնական կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

Վստ = Վհ + Վփ * Պհզ * Ծգ,

որտեղ`

Վհ - հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 203000 (երկու հարյուր երեք հազար) դրամի,

Վփ - փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամի,

Պհզ - Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),

Ծգ - ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ հավասար 1-ի:

6(10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները

1. 6(10) կՎ լարմամբ միացվող սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

Վստ = Վհ + Վփ * Պհզ * Ծգ,

որտեղ՝

Վհ - հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 846000 (ութ հարյուր քառասունվեց հազար) դրամի,

Վփ - փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 2150 (երկու հազար հարյուր հիսուն) դրամի,

Պհզ - Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),

Ծգ - ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ հավասար 1-ի:

Էլեկտրական ցանցին միանալուն վերաբերող ցանկացած հարցով կարելի է զանգահարել շուրջօրյա գործող 1-80 հեռախոսահամարով, դիմել Ընկերության ցանկացած սպասարկման կենտրոն կամ տարածքային ստորաբաժանում, որտեղ Ընկերության աշխատակիցները կտրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն։