«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2002թ. մայիսին չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի («Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր») միաձուլման արդյունքում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 935 000 սպառողի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հանդիսանում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ դուստր ընկերություն:
«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման օպերատորը:
«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն զարգացող կառույց է, որն այսօր գլխավորում է ավելի քան 14 երկրներում գտնվող 20 ընկերություններից բաղկացած խումբը:
«ՀԷՑ» ՓԲԸ-ն ամենախոշոր հարկատուներից է:
Ընկերությունն ունի 11 մասնաճյուղ, որոնցից`
- յոթը կառուցվածքով միանման են և սպասարկում են 0,4 – 110 կՎ էլ.ցանցերը Հայաստանի մարզերում (Կարս, Աղստև, Մուսալեռ, Գեղամա, Տաթև, Արաքս, Դեբեդ).
- չորսը, որից մեկը 35-110 կՎ ցանցերի շահագործման, իսկ երեքը 6(10)/0,4 կՎ ցանցերի շահագործման-սպառման, սպասարկում են Երևանը: