Անուն:   Գաղտնաբառ:   Մուտք
Պատմություն | Տեխնիկական տվյալներ | Զարգացման հեռանկարներ
Օրենսդրական ակտեր | Ֆին. հաշվետվություններ | Ներդրումային ծրագրեր
Հիմնական արտադրական ցուցանիշներ
Բարեգործություն | Արհմիություն

«ՀԷՑ» ՓԲԸ-ի արհմիութենական կազմակերպություն

«ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատանքային կոլեկտիվն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի խմբի ամենամեծերից մեկն է: Աշխատակիցների թիվը կազմում է մոտ 8000: 2002թ. ապրիլից իրավահաջորդն է նախկին «Երևանի էլեկտրացանց», «Կենտրոնական էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Հյուսիսային էլեկտրացանց» ՓԲ ընկերությունների արհմիութենական կազմակերպությունների:

  • 2002թ. օգոստոսից արհմիութենական կազմակերպությունը գրանցված է ՀՀ պետռեգիստրում:
  • 2003թ. սեպտեմբերի 25-ին արհկոմի նախագահ է ընտրվել Արտեմ Մուրադյանը:
  • Ընկերության արհեստակցական միությունը ղեկավարվում է համագումարում ընտրված գլխավոր մարմնի կողմից, որն ունի 9 անդամ:
  • Ընկերության արհմիութենական կազմակերպությունը իր մեջ ընդգրկում է ամբողջ հանրապետության բաշխիչ ցանցերի 12 մասնաճյուղերի արհմիութենական կազմակերպությունները:
  • Այն գործում է «ՀՀ արհմիությունների մասին» օրենքի և «Կոլեկտիվ պայմանագրի» հիման վրա: 2003թ. հուլիսին Գործատուի և Արհկոմի միջև կնքվել է «Կոլեկտիվ պայմանագիր», որի նպատակն է պաշտպանել աշխատակիցների իրավունքներն ու շահերը, օժանդակել երիտասարդ կադրերի և աշխատանքի վետերանների սոցիալական հարցերի լուծմանը:
  • Արհկոմի նիստերը գումարվում են ամիսը մեկ անգամ, որտեղ քննարկվում են բազմաթիվ հարցեր` ուղղված աշխատակիցների տարաբնույթ սոցիալական, տնտեսական, կենցաղային խնդիրներին:
  • Արհկոմն անմիջական մասնակցություն է ունենում աշխատողների և նրանց ընտանիքների անդամների հանգստի կազմակերպման հարցում, ֆինանսական միջոցներ է հատկացնում ամենատարբեր խնդիրների լուծման համար (գանձված անդամավճարներից): Ընթացիկ տարում այդ գումարների հաշվին շուրջ 2000 ընտանիք օգտվել է այդ միջոցներից:
  • Արհկոմի հիմնական խնդիրներից է զանգվածային մշակութային, տոնական միջոցառումների, ինչպես նաև հիշատակի օրերի կազմակերպումը: Առանձնահատուկ ուշադրությամբ նշվում են համազգային տոները` մարտի 8-ը, մայիսի 9-ը, էներգետիկի օրը և այլն: Ամեն տարի կազմակերպվում են շախմատի մրցույթներ, որոնց կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերն անցկացվում են քաղաքից դուրս` արհկոմի միջոցների հաշվին:
  • 2004թ. հունիսի 1-ից ընկերությունում գործում է լավ կահավորված բժշկական կաբինետ, որտեղ բարձրակարգ մասնագետները պրոֆիլակտիկ հետազոտություններ են կատարում և աշխատողներին ցույց տալիս անհրաժեշտ բժշկական օգնություն:
  • Արհկոմը նաև աջակցում է Երևանի մանկապարտեզներին ու ծերանոցներին, անհրաժեշտության դեպքում նրանց հատկացնում ֆինանսական օգնություն:
  • Ընկերության աշխատակիցներին համախմբելու գործում Արհկոմը լուրջ հաջողությունների է հասել սպորտի` մասնավորապես ֆուտբոլի ասպարեզում:
    2005թ. «ՀԷՑ» ՓԲ ընկերության արհմիութենական կազմակերպության և ղեկավարության նախաձեռնությամբ, տարբեր մասնաճյուղերի և կառուցվածքային ստորաբաժանումների նախընտրական խաղերի արդյունքում ստեղծվեց սիրողական ֆուտբոլային թիմը, որը շատ կարճ ժամանակահատվածում մեծ հաջողությունների հասավ` առաջին տեղը գրավելով Գերմանիայի միավորման 16 ամյակին` նվիրված 5-րդ ավանդական մրցաշարին: 2006թ. դարձավ «Բիզնես լիգա – 2006» և «Made in Armenia» մինի ֆուտբոլի սիրողական մրցույթների հաղթող:
    2006թ. «ՀԷՑ» ՓԲ ընկերության թիմը լավագույնն է ճանաչվել Հայկական ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:

    Նորություններ
    14 ապրիլի 2010թ.
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկն արժանացել է Սրբազան Սերաֆիմ Սարովսկու III աստիճանի շքանշանի
    մանրամասն
    26 հունվարի 2010թ.
    ЗАО “Электрические сети Армении” ввело в эксплуатацию подстанцию “Эчмиадзин”
    մանրամասն
    02 նոյեմբերի 2009թ.
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը մասնակցեց «EXPO-RUSSIA ARMENIA-2009» ցուցահանդեսին
    մանրամասն
    09 հոկտեմբեր 2009 թ.
    Եվգենի Գլադունչիկը պարգեւտրվեց ՀՀ ԱԺ պատվո մեդալով
    մանրամասն
    Կոնտակտային տվյալներ Տեղեկություններ կայքի մասին Նավիգացիա
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
    Արմենակյան 127, ՀՀ, ք. Երևան, 0047
    Հեռ.` +374 (10) 65 00 86
    Ֆաքս` +374 (10) 65 54 57
    էլ.փոստ` office@ena.am
    Mobbis 
    Ծրագրավորումը
    ՄՈԲԲԻՍ ընկերության
    City Studio 
    Ձևավորումը
    ՔԱՂԱՔ ստուդիայի
    ENA Նորություններ
    Մեր մասին Մամուլ
    Մասնաճյուղեր Կարիերա
    Գործընկերներ Ինտերակտիվ կապ
    Copyright 2009 Հայաստանի Էլեկտրական Ցանցեր